ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ

դերասան

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ – դերասան

Ծնվել է 1951թ. սեպտեմբերի 10-ին:

Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ծառայել է բանակում` որպես երաժիշտ: 1973-75թթ սովորել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, որի ավարտելուց անմիջապես հետո, ընդունվել է աշխատանքի նույն թատրոն:

Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում`Իոլայ  (Գ. Շախի «Հերկուլեսի տասներեքերորդ սխրանքը»), Խեղկատակ (Մ. Ֆյուշտի «Թագավորական ողբերգություն»), Միտրֆան (Դ.Ֆոնվիզինի «Տհասը»), Սուսլիկ (Ստ. Կոստովի «Գուշակ»), Միհրդատ Պոնտացի (Պ. Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Տիմոտե, այնուհետև Իշխան (Ա. Ցագարելիի «Խանումա») և այլն:

Վերջին տարիներին խաղացած դերերից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մոզի), Ա.Գալինի «Մրցույթ» (Վասիլի Բոկ), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Լեյզեր), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Շահեն), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև) և այլն:

1989-93թթ. մասնակցել է Արցախի ազատամարտին: Արժանացել է մի շարք կառավարական պարգևների, մեդալների: Երկրապահ կամավորական միության անդամ է: