Նորա Գրիգորյան

Բեմադրիչ

ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ – բեմադրիչ-դերասանուհի

Ծնվել է 1993թ․ հուլիսի 30-ին։

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (2014-2016 ուսանել է մագիստրատուրայում): Թատրոնում աշխատում է 2013թ․-ից։

Թատրոնում խաղացել է Կ. Բալայանի, Ա. Գրիգորյանի «Աբանամատ» (Սիրանուշ), Ա.Օստրովսկի «Ամեն ինչ վաճառվում է» (Աննուշկա) և այլն:

Ն. Գրիգորյանը բեմադրել է Ն.Պտուշկինայի «Աննորմալը», Ռ.Սպրեգելբուրգի «Էքստրավագանզա», Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում», Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս», Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում», Դարիո Ֆոյի «Ազատ զույգ», Ն.էրդմանի «Ինքնասպանը» և մի շարք մանկական ներկայացումներ. «Արքայադուստր Նեսմեյանան», «Երեք խոզուկները», «Մոխրոտը», «Բրեմենյան երաժիշտներ», «Մաշան և երեք արջերը», «Հեքիաթ շաղգամի մասին», «Կարմիր գլխարկը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Շելկունչիկ», «Ձյունե թագուհին»:

Դասավանդել է դերասանի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում:

2016թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում:

2018թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում:

Պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվան մեդալով:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոների: