ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

դերասանուհի

ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1982թ․հոկտեմբերի 12-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2005թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Մարսելինա), Ա․Ցագարելիի «Խանումա» Տեկլե, Ժ․Աղասյանի «Խեղված շրջան» (Մարինա), Ա․Չեխովի «Երեք քույր» Մաշա, Ռ․Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Արևիկ), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Մագդալինա),  Ա. Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Մադլեն), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Գալինա), Է.Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Գավրյուշինա), Ա. Կորովկինի «Մրգերով համար» (Էմմա Վիկտորովնա), Դ. Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Պուգովկա), Լ.Հովհաննիսյանի «Կամուրջներ» (Օլգա), Ա. Մարդանի «Սկանդալ առանց ընդմիջման» (Տանտիրուհու քույրը), Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանադուստր, Նատալյա Դմիտրևնա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Աննա), Ֆ.Լորկայի «Հրաշալի Սապատերա» (Կանաչ զգեստով հարևանուհի) և այլն: