Տիգրան Կոնինյան

Տենոր

1993 թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը /դոցենտ Կոնստանտին Սիմոյանի դասարան/ և ավարտել 1999թ-ին բարձր առաջադիմությամբ: 
2003 թ.-ին ընդունվել է է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգիչ, որտեղ աշխատում է մինչ օրս:
2004-2006 թթ.-ին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի վոկալի բաժնում, պրոֆեսորներ՝ Սերգեյ Դանելյան և Վալերի Հարությունյան:
2007 թ.-ից աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում:
Իր մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում երգել է մի շարք օպերաներում, այդ թվում` Ա. Տիգրանյանի «Անուշ» (Խաչեղբայր, Սարո), Ջ. Վերդիի «Տրավիատա» (Գաստոն), Ջ, Վերդիի «Աիդա» (Սուրհանդակ), Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» (Նեարկո), Վ. Բելիննիի «Նորմա» (Ֆլավի), Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» (Բորսա), Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» (Մոնոստատոս), Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» (Դրաստամատ), Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Ծաղրածու), Ջ. Բիզեի «Կարմեն» (Ռեմենդադո), Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» (Տղա) և այլն: 
Մասնակցություն է ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում` մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորած երգչախմբի հետ միասին: