ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

դերասան

ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ – դերասան

Ծնվել է 1981թ․ապրիլի 12-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2008թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․Չեխովի «Օ մադամ, Օ միսյե» (Գրիշկա և Լիվանով), Ռ․Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Մարկո), Գ․Սլուցկու «Մոլագարը» (Մոլագար), Պ․Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Նա), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Տոֆֆոլո), Ն․Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Տոլիկ), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Ժորժ), Վ․Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Պետյուն), Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» (Տղամարդ)։

2012թ.-ին  «Մոլագարը» ներկայացման Մոլագարի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում: