Անահիտ Բադալյան

Դերասան

Ես՝ Անահիտ Սերյոժայի Բադալյանս, ծնվել եմ 1964թ. Օգոստոսի 17-ին, ք. Արարատում։1971-1981թթ. սովորել և ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը։1981-1983թթ. ընդունվել և ավարտել եմ Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի մասսայական ռեժիսուրայի բաժինը։1983թ. ընդունվել եմ Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, որպես դերասանուհի և խաղացել բազմաթիվ դերեր։1985 թ. տեղափոխվել եմ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատում եմ մինչ օրս։Ամո Խարազյանի թատրոնի պատմության մեջ միակ դերասանուհին եմ եղել,ով խաղացել է մոնո ներկայացում։Երկար տարիներ եղել եմ թատրոնի հերոսուհի։Ավետիք Իսահակյան <<Լիլիթ>> - Լիլիթ, Սարոյան <<Իմ սիրտը լեռներում է >> - Ջոնի,Հրանտ Մաթևոսյան << Աշնան արև>>- Աղուն /մոնո/,Ավետիս Ահարոնյան <<Երբ ձյունն է իջնում>> - Հեքո,Շիրվանզադե <<Պատվի համար>>- Ռոզալիա, Շեքսպիր <<Անսանձ կնոջ սանձահարումը>> պիեսից հատված- Կատարինա, Շառլ Պերոյի<<Մոխրոտը>> - Մոխրոտ հետագայում խորթ մայր և մի շարք այլ դերեր։ Հյուրախաղերով հանդես եմ եկել ՀՀ բոլոր մարզերում, լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և Ռուսաստանի դաշնությունում։ Ստացել եմ բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։2005 թվականին մասնակցել եմ Շեքսպիրյան փառատոնին արժանացել պատվոգրի։2008 թվականին մասնակցել եմ <<Թատերական Լոռի>> փառատոնին համարվել եմ տարվա լավագույն կին դերասանուհի։ 2012 թվականին պարգևատրվել եմ ՀՀ նախագահի կողմից <<Մովսես Խորենացի>> մեդալով։ 2014 թվականին ստացել եմ ոսկե մեդալ ՀԹԳՄ-ի կողմից։ Ամուսնացած եմ ունեմ երկու երեխա։