ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 18-ին, Լենինական քաղաքում /այժմ՝ Գյումրի/
1980 – 1982 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի /այժմ՝ Վ․Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան
1985 – 1989 թթ.՝ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան
1989 թ․-ից՝ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է, հետագայում՝ նաև ռեժիսոր
1990 – 1995 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական բաժինը
2004 – 2006 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ-Գյումրու մասնաճյուղի «Ռեժիսուրա» բաժինը
1998 թ․-ից ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս է: Ղեկավարում է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնը
2011 թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2015 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, ՀԹԳՄ ոսկե մեդալի