ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

դերասան

ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ – դերասան

Ծնվել է 1964թ. հունիսի 13-ին:

Ավարտել է ՄԻԻՏ-ը: Ուսումը շարունակել է Շեպկինի անվան ուսումնարանին կից Ռոմանտիկի թատերական ստուդիայում: Թատրոնում աշխատում է 1996թ.-ից:

Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Հիշատակման  աղոթք» (Մոտլ, Վանահայր), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ, երբեմն, միամիտ է լինում» (Կուրչաև, Գորոդուլին), Գր.Գորինի «Ժանտախտ ձեր տներին» (Բալտազար), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ռեպետիլով, Զագորեցկի), Պ.Շենոյի «Եղեք առողջ» (Մարիշալ), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Ապիրատ, Շահեն), Ի.Գրեգորիի «Արտաքսերքսի գործողություն» (Սեֆար), Ա.Գալինի «Մրցույթ» (Պուխով), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկը» (Ռոլանդ), Բրիկերի, Լասեգի «Փարիզյան երկվորյակներ» (Մաքսիմ),  Գ.Մոպասանի «Կտակ» (Բժիշկ, Նոտար), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Գ.Զապոլսկայայի «Պանի Դուլսկայայի բարոյականությունը» (պան Դուլսկի), Ա.Չեխովի «Երեք քույր» (Կուլիգին), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Զախար Զախարիչ),  Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Արտաշես),  Ջ.Օրտոնի  «Ինչ տեսավ սպասավորը» (Բժիշկ Ռանս), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), Վ. Ռոզովի «Խլահավի բույնը» (Զոլոտորյով), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Կուշակ),  Ն.Սայմոն «Հրավիրված ճաշկերույթ» (Կլոդ Պիշոն), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Գավրյուշին), Ս. Դովլաթովի «Աբանամատ» (Ցուրիկով, Մոկեր), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Մարի), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (1-ին ոստիկան), Ա. Օստրովսկու «Ամպրոպ» (Դիկոյ), Ն.Գրիգորյանի  «Խաղաղության փողոցում» (Հայկ) և այլն:

Ա. Պետրոսյանը բեմադրել է մի շարք մանկական ներկայացումներ. Ա.Պետրոսյանի «Արքայադուստրն ու զինվորը», Պ.Երշովի «Կուզիկ-քուռիկը», Լ.Ուստինովի «Ալյոնուշկայի երջանկությունը», Ի.Տոկմակովայի, Ս. Պրոկոֆևայի «Չիպոլինոյի արկածները», Հ.Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատակի վրա» և այլն:

Դասավանդել է դերասանի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

2008թ. պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվան ոսկե մեդալով:

2014թ. պարգևատրվել է ՀԹԳՄ ոսկե մեդալով:

2017թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: