ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

դերասան

ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ – դերասան

Ծնվել է 1989թ․մարտի 30-ին։ 

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2013թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝  Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Պետրով և Մարկով), Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Նեպուտյովի), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Կաբանով), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Սոիստունով), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Բուդարին),  Գ.Գորինի «Հիշատակման  աղոթք» (Պանդոկապան), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Թաղային), Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Էլշադ), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Մատուցող), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Գրիշա) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։