Հայկազ Փայտյան

Դերասան

Ծնվել եմ 30․04․1991թ.։ 11 տարեկանում ընդունվել եմ «Սարդարապատ» պարի պետական անսամբլ։ 18 տարեկանից հանդես եմ եկել, որպես խմբի մենակատար։ Մասնակցել եմ մի շարք միջազգային փառատոնների։ 2008թ.-ին ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, մնջախաղի մասնագիտությամբ։ 2010թ. զորակոչվել եմ հայոց բանակ։ 2012թ.-ից շարունակել եմ ուսումս նույն ինստիտուտի ռեժիսուրա մասնագիտությամբ, ինչպես նաև աշխատել եմ Երևանի խորեոգրաֆիկ պետական թատրոնում, որպես խորեոգրաֆ։ Բեմադրել եմ երկու ներկայացում՝ Ա.Ս. Պուշկինի «Մոցարտ և Սալյերի» և «Սիդզառու» (հեղինակային ներկայացում)։ Վերամշակել եմ «Մաուգլի» ներկայացման խորեոգրաֆիան (Ռեժիսյոր՝ Ռաֆայել Գրիգորյան)։ Խաչիկ Չալիկյանի «Ամպից պոկված գիշերվա երազ» ֆիլմում քահանայի դերն եմ տարել։ Նկարահանվել եմ «Երբ գալիս է կրկեսը» ֆիլմում (Ռեժիսյոր՝ Գուժ Թադևոսյան)։  2014թ.-ին ավարտել եմ թատերական ինստիտուտի բակալավրիատը, այնուհետև ուսումս շարունակել մագիստրատուրայի դրամատիկ թատրոնի ռեժիսուրա մասնագիտությամբ։ Նույն թվականին ընդունվել եմ Կամերային երաժշտական թատրոն, որպես դերասան և աշխատել շուրջ մեկ տարի։ 2016թ.-ին ավարտել եմ թատերական ինստիտուտը և ստեղծագործում էի կոմերցիոն ցուցադրության սկզբունքով։ Բեմադրել եմ «Ըմբոստը» մնջախաղային ներկայացումը, «Բաբելոն» դրամատիկ բեմադրությունը ռուսերեն լեզվով, ինչպես նաև «Այդ սերը» դրամատիկ բեմադրությունը նույնպես ռուսերեն լեզվով։ 2017թ.-ին նկարահանվել եմ նաև Հանրային հեռուստաընկերության Լեոնիդ Ենգիբարյանի մասին վավերագրական ֆիլմում որպես Լեոնիդ Ենգիբարյան։ 2017թ.-ին մասնակցել եմ Իսպանիայի «Թատերական տաղանդներ» միջազգային մրցույթին, ստացել եմ երրորդ կարգի մրցանակ։ 2018թ. մասնակցել եմ «Արմոնո» փառատոնին և ընդունվել աշխատանքի Մնջախաղի պետական թատրոն որպես դերասան։