ԳՐԻԳՈՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

դերասան

ԳՐԻԳՈՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ – դերասան

Ծնվել է 1988թ․հուլիսի 21-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։ Թատրոնում աշխատում է 2011թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․Վամպիլովի «Բադի որսը» (Զիլով), Բ.Ռացերի «Ռուսական արջը» (Նա), Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Մոլչալին), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Ծովագնացություն), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Կաբառեի պարող), Է.Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռիկարդո, Միգելե), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Ժողովուրդ), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ռեբե), Ն.Սայմոնի «Հրավիրված ընտրիք» (Ալբերտ), Ա․ Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կուրչաև), Կ. Բալայանի, Ա. Գրիգորյանի «Աբանամատ» (Մատուցող, Արմենակ), Ա․Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Կուլիգին) և այլն։

Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում