ԵԼԵՆԱ ԵՍԱՅԱՆ

դերասանուհի

ԵԼԵՆԱ ԵՍԱՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1980թ․մարտի 19-ին։  

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։ Թատրոնում աշխատում է 2005թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝  Վ. Գուրկինի «Մերձբայկալյան կադրիլ» (Մակևնա), Յու․Պոլյակովի «Համադասարանցիներ» (Եվգենիա Պետրովնա), Վ․Ռոզովի «Մենք լավ ենք ապրում» կամ «Խլահավի բույնը» (Վերա Վասիլևնա), ըստ Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Գալինա Ալեքսանդրովնա), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (դոնա Վիչենցա), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Ֆեկլուշա), Ա․ Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշինկա, Տուրուսինա), Գ.Սլուցկու «Վեց կերակրատեսակ մեկ հավից» (Մայր), Ա․Ցագարելիի «Խանումա» (Գուլիկո Մախնաձե) և այլն։

Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։