Զարուհի Հակոբյան

Դերասան

Ծնվ.՝ 20.10.1978թ.,

1998թ-ին ավարտել է Ա. Բաբաջանյանի անվան Երաժշտական Մանկավարժական Ուսումնարանի դաշնամուրային բաժինը:

2006թ. Գերազանց ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի դերասանական բաժինը,  Զավեն Տատինցյանի ղեկավարությամբ:

2008թ-ից առ այսօր աշխատում է Պետական Կամերային Երաժշտական թատրոնում, որպես դերասանուհի:

2011թ-ից աշխատում է Փոփոխությունների թատրոնում որպես դերասանուհի

2013թ-ից աշխատում է Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնում, որպես դերասանուհի

Խաղացած դերերը՝ 

<<Ուշացողները>> - Կին (հեղ.՝ Սամվել Կոսյան, ռեժ.՝ Զոհրապ Բեկ-Գասպարենց)

<<Մոխրոտը>> - Գորտենզիա (հեղ.՝ ՇարլՊյերո, ռեժ.՝ Արման Միրիջանյան)

<<Գեղեցկուհին և հրեշը>> - Միսսիս Փոթ (ռեժ.՝ ԱրմենՄարգարյան)

<<Սասունցի Դավիթ>> (Հ. Թումանյան, ռեժ.՝ ԴավիթՀակոբյան)

<<Անուշ>> - Անուշի մայր (Հ. Թումանյան,ռեժ.՝ ԴավիթՀակոբյան)

<<Թոմ և Ջերրի>> - Վուլֆիտա (ռեժ.՝ ԱրթուրՍարիբեկյան)

<<Կրիսպիմկնիկը>> - Կրիսպի (ՍերգեյՊոնտիկին, ռեժ.՝ Արթուր Սարիբեկյան)

«Խաղալիքներիմոլորակը» Կարուկ (Ա. Չուբարովա, ռեժ. Գ. Փոքրիկյան)

«Տունը՝ սահմանիվրա» կին (Ս. Մրոժեկ Ա. Մարգարյան)

Մասնակցել է բազմաթիվ մանկական և ամանորյա միջոցառումներին:

Մասնակցել է Հ1, Շանթ, Արմենիա հեռուստաընկերությունների նախագծերին:

Արժանացել է մի շարք պատվոգրերի և մրցանակների (ասմունքի, երգի, պարի, լավագույն կանացի դերակատարման):