Նարեկ Հախնազարյան

Կատարող

Նարեկ Հախնազարյան, թավջութակ

ՀՀ վաստակավոր արտիստ

2011 թվականին, 22 տարեկան հասակում փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նոր թափով շարունակվեցին նրա ելույթները աշխարհի բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ և հայտնի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, ինչպես և համերգները ամենահեղինակավոր փառատոներում:

Նարեկը եղել է  BBC New Generation Artist: Ներկայումս ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում՝ մշտապես հանդես գալով այդ ծրագրի բազմազան ծրագրերում:

«Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը:

2018/19թթ. համերգաշրջանում Ն.Հախնազարյանը ելույթներ է ունեցել

NHK Symphony, Baltimore Symphony, Royal Stockholm, Helsinki Philharmonic  Munich Chamber նվագախմբերի հետ: Տեղի է ունեցել նրա բեմելը Vienna Symphony, Tasmanian Symphony, Western Australian Symphony, Oxford Philharmonic, Թայվանի  National Symphony Orchestra  և այլ նվագախմբերի հետ:

Կայացել են նրա մենահամերգները Լոնդոնի Wigmore Hall-ում, Հռոմում, իսկ կամերային երաժշտության համերգները Բրյուսելում և Միլանում ( Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների հետ), Լոնդոնում և Schloss Elmau-ում ( Բենջամին Բեյլմանի և Լուի Շվիցգեբելի հետ, որոնց հետ հանդես կգա նաև Concertgebouw-ում): Նախատեսված են Նարեկի ելույթները Ամստերդամի Cello Biennale-ում և Վիեննայի Musikverein-ում՝ Դանիիլ Տրիֆոնիովի և Սերգեյ Դոգադինի հետ:

Նախորդ  համերգաշրջաններում Ն. Հախնազարյանը հանդես է եկել.

Orchestre de Paris, London Symphony, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Chicago Symphony, LA Philharmonic, Sydney Symphony, Seoul
Philharmonic նվագախնմբերի հետ (դիրիժորներ Գերգիև, Հրուզա, Քուպման, Gergiev, Մեցմախեր, Պլետնյով, Սլատկին, Սոխիև, Ռոբերտսոն, Բրինգուեր և այլք):  Նարեկը հյուրախաղերով  հանդես է եկել Իսպանիայում WDR Symphony (դիրիժոր՝ Սարաստե), ԱՄՆ-ում Estonian National Symphony Orchestra (դիրիժոր՝ Նեեմե Յարվի) և Ճապոնիայում  Czech Philharmonic (դիրիժոր՝ Բելոհլավեկ):

Որպես մենակատար և կամերային երաժիշտ ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում. Փարիզի Salle Pleyel, Բեռլինի Konzerthaus, Շանհայի Concert Hall, Նյու Յորքի Carnegie Hall, Բոստոնի
Jordan Hall և այլ համերգասրահնորում:

2017-ին տեղի են ունեցել Նարեկի հյուրախաղերը Ասիայի երկրներում՝ Տայպեյ, Սեուլ, Տոկիո, Կիոտո(Բախի մենանվագ սյուիտների կատարմամբ),իսկ 2017/18-ին ԱՄՆ-ի  և Կանադայի գլխավոր քաղաքներում՝ Նյու Յորք, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Տորոնտո:

Նարեկ Հախնազարյանը միջազգային հեղինակավոր փառատոների մասնակից է. Verbier, Lucerne, Mecklenburg-Vorpommern,
Բոննի Beethovenfest, Kissinger Sommer, Մորիցբուրգի, Սանկտ Պետերբուրգիւ <Սպիտակ գիշերների աստղեր>, Ravinia, Aspen, Պյատիգորսկու և Կազալսի անվան և այլ փառատոներ:

Ժուո Ժանգի և Էսթեր Յու հետ համատեղ Նարեկը Z.E.N. տրիոյի անդամ է, որի կազմում հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և թողարկել է CD Deutsche Grammophon ֆիրմայում:

Հախնազարյանը կատարելագործվել է Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ: Արտիստի դիպլոմ է ստացել Բոստոնի New England Conservatory of Music-ում ՝ 2011-ին (Լորենս Լեսսերի դասարան): Դրան նախորդել է նրա ուսումը Մոսկվայի  կոնսերվատորիայում՝ պրոֆ. Ալեքսեյ Սելեզնյովի ղեկավարությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվ.երաժշտական դպրոցում՝ պրոֆ.Զարեհ Սարգսյանի մոտ: Նարեկը եղել է Ռոստրոպովիչի և «Նոր անուններ» հիմնադրամների կրթաթոշակառու:
Նա միջազգային մրցույթների դափնեկիր է.

Արամ Խաչատրյանի անվ.մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ)

Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ)

Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ:

Նարեկը ծնվել է Երևանում՝ երաժիշտների ընտանիքում, հայրը՝ ջութակահար, մայրը՝ դաշնակահար, եղբայրը՝ դիրիժոր Տիգրան Հախնազարյանը, որի հետ մշտապես ելույթներ է ունենում:

Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջոզեֆ Գվարներիի՝ 1707-ին կերտած թավջութակով և Տուրտի և Ռոլանդի աղեղներով:

Նարեկ Հախնազարյանին ներկայացնում է Intermusica մենեջմենթը: