Լուիզա Մելքոնյան

Դերասան

 Ծնվել է 15․12․1996 թ․- ին Երևանում։
2003 թ-2011 սովորել է Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցում։
2011 թվականին ուսումը շարունակել է Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում։
2013 թվականին ավագ դպրոցում սովորելու հետ զուգահեռ ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի զրո կուրս Նախապատրաստական բաժին, որից հետո դպրոցն ավարտելուն պես 2014 թվականին ընդունվել Թատերական ինստիտուտի առաջին կուրս դերասանական բաժին Տիգրան Գասպարյանի արվեստանոց: Ինստիտուտային տարիներին մասնակցել է  քննություններին և միջազգային փառատոնի հաղորդավարուհի է եղել 2 տարի (բացման և փակման)
2017 թվականի սեպտեմբերից Մնաջախաղի Պետական Թատրոնի դերասանուհի է և ներգրավված է դեռ երկու ներկայացումներում,որոնցով էլ մասնակացել է հյուրախաղերի և փառատոնների:
18 թվականի սեպտեմբերից սովորել է  Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի մագիստրատուրայում։
2018 թվականի հունվարից նկարահանվել է հայկական սերիալում «Կարմիր Բլուր» որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը:
2019 թվականի հունվարից նկարահանվել է Հանրային հեռուստաընկերությունում 32 մասանոց սերիալում «Շահմարի առեղծվածը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում խաղացել է «Շխոնց Միհրան» ներկայացման մեջ