ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

դերասանուհի

ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1984թ․ապրիլի 22-ին։

Ավարտել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան։

Թատրոնում աշխատում է 2005թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Վ․Ռոզովի «Մենք լավ ենք ապրում» կամ «Խլահավի բույնը» (Արիադնա), Ռ․Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Իրինա), Յու․Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Նինա), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Նատաշա), Բրիկերի, Լասեգի «Ախ, այս ֆրանսիական հնարքները» (Ժասանտ), Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Եվգենիա), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (ջարդերի մասնակից Կին), Ֆ.Լորկայի «Հրաշալի Սապատերա» (Սապատերա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Օրսետա), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվենք» (Միրոնովա), Կ. Բալայանի, Ա. Գրիգորյանի «Աբանամատ» (Յուլյկա), Ն.Պտուշկինայի «Աննորմալը» (Մարինա Անդրևնա), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Ալյոնա), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Մաշա), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Վերա), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Գնչուհի), Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից» (Մարինա), Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանադուստր), Ա․ Օստրովսկի «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Ռաստակովսկայա),  Ա. Կորովկինի «Մրգերով համար» (Էմմա Վիկտորովնա, Մարգո), Լ. Հովհաննիսյանի «Կամուրջներ» (Շերստին) և այլն: