ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆ

ՀՀ վաստ. արտիստ

ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆ – ՀՀ վաստ. արտիստ

Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 23-ին:

1996թ. ավարտել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան, որից հետո ընդունվել աշխատանքի նույն թատրոնում:

Մարմնավորել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում, որոնցից են` Պ. Շենոյի «Եղեք առողջ» (Լյուսի, Վիվիեն), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Գոլդա), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ է երբեմն միամիտ լինում» (Մաշենկա, Մամաևա), Ժ.Լետրազի «Կրոշկա» (Լուլու), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Իշխանուհի Սոֆյա), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Կին), Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա, Կաբատո, Խանումա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Ա.Չեխովի «Երեք քույր» (Օլգա), Գ. Զապոլսկու «Պանի Դուլսկայայի բարոյականությունը» (պանի Դուլսկայա), Յ.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Նինա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Նատաշա), «Ամեն ինչ վաճառվում է» (Եվգենիա), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Մաթիլդա), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Ալևտինա), Դ.Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Էռնա) և այլն:

Վ.Սարոյանը բեմադրել է «Մենք հաղթեցինք» (Նվիրված է Մեծ Հաղթանակի 70-ամյակին), Մ. Տիբոյի «Իդիալական տղամարդը», «Ալադդինն և նրա կախարդական լամպը» ներկայացումները: