Հանրագիտարան

Սբ. Սոֆիայի և նրա դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են`   իմաստություն, հավատ, հույս և սեր: Սոֆիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն`   նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ`   իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով:
Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոֆիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին:
 
Երիտասարդը վրդովվելով`   իր բողոքն է հայտնում կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով`   աղջիկներն ընդդիմանում են կայսրին`   հաստատ մնալով իրենց հավատին:
 
Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում`   հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը`   Սոֆիան, հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոֆիան խաղաղությամբ ավանդում է հոգին:
 
Աղբյուրը`   www.qahana.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: