Հանրագիտարան

Վասիլի Ֆեսենկով

Վասիլի Գրիգորի Ֆեսենկով (1889թ. հունվարի 13 - 1972թ. մարտի 12), սովետական աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935թ.), Ղազախական ԽՍՀ ԳԱ անդամ (1946թ.)։ Ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության խորհուրդը և Երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեն։
1911թ. ավարտելով Խարկովի համասլարանը՝ ընդունվել է Սորբոնի համալսարան, որտեղ 1914թ. պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է գիտությունների դոկտորի կոչում։
 
Հիմնական աշխատանքները վերաբերում են մոլորակների ֆիզիկական հատկությունների, երկնաքարային նյութի, Արեգակի և աստղերի ֆիզիկայի, աստղերի էվոլյուցիայի, մթնոլորտային օպտիկայի ուսումնասիրմանը։
 
Ֆեսենկովն առաջիններից մեկն է զբաղվել Կենդանաշրջանային լույսի լուսաչափությամբ։ Առաջ է քաշել աստղերի կորպուսկուլային ճառագայթման վարկածը և միջաստղային գազափոշային միջավայրից աստղերի առաջացման գաղափարը։
 
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Նրա անունով է կոչվել աստերոիդների հիմնական գոտու (2286) Ֆեսենկով աստերոիդը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: