Հանրագիտարան

Գանիմեդ արբանյակ

Գանիմեդ արբանյակը Յուպիտերի յոթերորդ արբանյակն է և Արեգակնային համակարգում ամենամեծ արբանյակը, 8 %-ով մեծ է Մերկուրիից (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5 268 կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ մոլորակին համարյա երկու անգամ:
Գանիմեդը հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը 1610 թվականին։ Այդ օրը Գալիլեյը դիտարկում էր Յուպիտերի մոտ գտնվող 3 աստղ`   Գանիմեդը, Կալիստոն և մի աստղ, որը հետագայում պարզվեց՝ երկու արբանյակներ են`   Եվրոպան և Իոն ։
 
Գալիլեյը հանգեց այն եզրահանգման, որ այս դիտարկված աստղերն իրականում երկնային մարմիններ են, որոնք շարժվում են Յուպիտերի շուրջ։ Գալիլեյն անվանեց այս չորս հայտնաբերված արբանյակները «Մեդիչիների մոլորակներ» և տվեց նրանց հերթական համարներ:
 
Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև՝ մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա։ Արբանյակի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: