Հանրագիտարան

Ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը

1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը տեղի է ունեցել կովկասյան ճակատի ամենաարյունալի ճակատամարտը`   Սարիղամիշի ճակատամարտը: Ճակատամարտը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հանդիպումն է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
Թուրքերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում։ Արդյունքում Էնվեր փաշայի բանակը ջախջախիչ պարտություն կրեց (թուրքական 90 հազարանոց բանակից զոհվել է 78 հազար զինվոր):
 
Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջլատող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցված էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից։ Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում։
 
Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արտվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս։ Սակայն թուրքական բանակի գործողությունները ձախողվեցին: Մարտերին մասնակցել են նաև Քեռու (Արշակ Գավաֆյան) ջոկատի զինվորները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: