Հանրագիտարան

Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը

1959թ. հունվարի 3-ին Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի ամենամեծ նահանգը: Այն գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Ալյասկան զբաղեցնում է 1.717.854 քառակուսի կիլոմետր տարածք:
Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ 1867թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառել է ԱՄՆ-ին: Ալյասկան Ռուսաստանից գնելն առաջարկել է ԱՄՆ-ի 17-րդ նախագահ Էնդրյու Զոնսոնը։
 
Եվ այսպես, Ռուսաստանն այդ գործարքին է գնացել՝ թերակղզու դիմաց ստանալով ընդամենը 7 միլիոն 200 հազար ռուբլի։
 
Նման վիթխարի տարածքի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի է դարձել։ Ալյասկայում հայտնաբերվել են ոսկու հանքեր և սկսվել է «ոսկու տենդը»։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: