Հանրագիտարան

Նեպալը հայտարարվեց Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն

2007թ. դեկտեմբերի 28-ին Նեպալը հայտարարվեց Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն: Պետությունը գտնվում է Հիմալայներում՝ Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։
Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվում է ավելի քան 3000 մ բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրն աշխարհում։
 
Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպոկան ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք փախստականներ են կամ վերաբնակներ։
 
Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների՝ հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: