Հանրագիտարան

Կինոյի միջազգային օր

Դեկտեմբերի 28-ը համարվում է կինոյի ծննդյան օրը. 1895 թվականի դեկտեմբերի 28-ին ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»:
«Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»-ն առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ:
 
Կինոդիտման մասնակիցները ցուցադրմանը վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս`   կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում:
 
Ի դեպ, նույն տարում, սակայն ավելի վաղ, Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար:
 
Մարտի 22-ին Փարիզում եղբայրները պատմության մեջ առաջին անգամ մեծ էկրանով ցուցադրեցին «Բանվորների ելքը ֆաաբրիկայից» կարճամետրաժ ֆիլմը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: