Առողջապահություն

Սխալ բարձը՝ կաթվածի առաջացման պատճառ

Հիմնականում մարդիկ սխալ են քնում`   բոլորովին չկասկածելով, որ այդպես կրճատում են իրենց կյանքը: Հիշե՛ք՝ «սխալ» բարձը կարող է կաթվածի առաջացման պատճառ դառնալ: Նույն բանը տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ դուք քնում եք կողքի վրա, միայն թե այդ դեպքում տուժում է ողնաշարային միայն մեկ զարկերակը:
Բարձը պարանոցի համար է, ոչ թե գլխի: Որքան տարիքով մեծ է մարդ, որքան փոխված է ողնաշարն օստեոխոնդրոզի պատճառով, այնքան ավելի վտանգավոր է վերոնշյալ դիրքը:
 
Կարող է նաև առաջանալ կաթված`   ուղեղի արյան շրջանառության խախտում: Իշեմիկ ինսուլտների մեծ մասը տեղի է ունենում վաղ առավոտյան, երբ մարդը գիշերվա զգալի մասն անց է կացնում սխալ, անհարմար դիրքում: 
 
Այն դեպքում, երբ դուք քնում եք մեջքի վրա`   պառկելով բարձր բարձին, ձեր կզակը գրեթե կրծքին է կպչում, իսկ ողնաշարի պարանոցային հատվածի ստորին և միջին մասերը ուղիղ անկյուն են կազմում: Արդյունքում ողնաշարային երկու զարկերակներն էլ սեղմվում են, և արյան հոսքը դեպի ուղեղ խախտվում է:
 
Ընտրում ենք «ճիշտ» բարձ
Բարձը պետք է պահի ոչ թե գլուխը, այլ պարանոցը: Մեջքի վրա պառկած դիրքում այն պետք է գտնվի ծոծրակի տակ, իսկ բարձի ծայրերը պետք է ուսերից բարձր լինեն: Նույնը պետք է լինի նաև կողքի վրա պառկած քնելու պարագայում: Բարձը պետք է պարանոցն ուղիղ պահի, որ զարկերակները չսեղմվեն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: