Առողջապահություն

Շներն ընդդեմ սուր շնչառական հիվանդությունների

Գիտնականները պարզել են`   տանը պահվող շները կարող են երեխաներին պաշտպանել փոշու մեջ առկա այն մանրէների ազդեցությունից, որոնք կարող են ասթմայով հիվանդանալու պատճառ դառնալ:
Ըստ գիտնականների`   շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների հաճախականությունը կախված է նրանից, թե որքան հաճախ է երեխան շփվում ընտանի կենդանիների հետ:
 
Օդում կան մանրէներ, որոնք խիստ վտանգավոր են երեխաների համար, քանի որ դրանց թափանցումը օրգանիզմ կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ ասթմայի առաջացման:
 
Հավանական է, որ երեխաները ժամանակի ընթացքում իմունիտետ են ձեռք բերում այն մանրէների հանդեպ, որոնք ընտանի կենդանիները դրսից բերում են իրենց հետ:
 
Ընդ որում՝ որքան մեծ է շփումը կենդանու հետ, այնքան քիչ է հիվանդության հավանականությունը:
 
Գիտնականները նշում են, որ մանրէն հիմնականում ազդում է երեխաների ստորին շնչուղիների վրա, իսկ դրա համար պատվաստում գոյություն չունի: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: