Հանրագիտարան

Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց

1991թ. դեկտեմբերի 25-ի ժամը 19:00-ին հեռուսատատեսությամբ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, որ հրաժարական է տալիս և մաղթում է իր քաղաքացիներին ամենայն բարիք: Գորբաչովը ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահն էր:
Գորբաչովի նախաձեռնությամբ 1985թ.-ից ԽՍՀՄ-ում սկսվել է այսպես կոչված վերակառուցման քաղաքականությունը:
 
Վերջինի հիմնական ուղղություններն էին հասարակական կյանքի ժողովրդավարացումը, տնտեսական վերափոխումները, միջազգային անվտանգության ամբողջական համակարգի ստեղծումը ևն:
 
Գորբաչովի ջանքերով բարեփոխվել է միջազգային իրադրությունը: 1989թ.-ին քանդվել է «Բեռլինի պատը», և 1990թ.-ի հոկտեմբերին վերամիավորվել են գերմանական 2 պետությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: