Առողջապահություն

Հետճաշյա քունն այնքան էլ առողջարար չէ

Գիտնականները հայտնաբերել են, որ հետճաշյա քունն ավելացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%-ը:
Այն առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն`   հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն լինում ինսուլինի նկատմամբ:
 
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ճաշից հետո քնելու սովորություն ունեն:
 
Սակայն, ըստ գիտնականների՝ ճաշից հետո քնելն ավելի քիչ դեր ունի շաքարախտի զարգացման գործում, քան այնպիսի գործոններ, ինչպիսիք են հավելյալ քաշը, տարիքը և ժառանգականությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: