Հանրագիտարան

Անցկացվեց բասկետբոլային առաջին խաղը

1891թ. դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում անցկացվեց աշխարհում առաջին բասկետբոլային խաղը, որը հորինել էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթը: Վերջինս նաև գրել էր 13 կետից բաղկացած կանոնները, որոնցից շատերը մինչև այսօր անփոփոխ են մնացել:

1891թ. դեկտեմբերի 21-ը ոչ պաշտոնապես ընդունված է համարել նաև բասկետբոլի «ծննդյան օրը»: Խաղից առաջ ուսուցիչը խնդրել էր դպրոցի պահակին, որ նա իրեն 2 դատարկ տուփ տար, որպեսզի մասնակիցները կարողանային տուփի վրա փորձեր կատարել, այսինքն`   գնդակը դիպուկ նետեին արկղի մեջ: 

 

Համապատասխան արկղ չգտնելով`   դպրոցի պահակը բերում է նարնջի համար նախատեսված ցանցավոր տոպրակներ: Ուսուցիչը դրանք ամրացնում է խաղասրահի պատերին`   մոտ 3մ բարձրությամբ: Առաջին խաղին մասնակցել է 2 թիմ, որոնցից յուրաքանչյուրում 9-ական մասնակից է եղել:

 

Այդ օրվանից սկսած՝ խաղի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար սկսեց աճել: 1893թ. նարնջի տոպրակները փոխարինվեցին մետաղյա շրջանակի մեջ անցկացված ցանցով: 1897թ.-ից բասկետբոլի թիմում թույլտարվեց խաղալ առավելագույնը 5 մասնակցի:

 

1920-ականներից տարբեր երկրներում սկսում են ձևավորվել բասկետբոլի ազգային ասոցիացիաներ, խմբեր և տեղի է ունենում առաջին միջազգային խաղային հանդիպումը: 1919թ. ԱՄՆ-ի, Իտալիայի և Ֆրանսիայի զինվորական թիմերի միջև անց է կացվում բասկետբոլի մրցաշար:

 

1923թ. Ֆրանսիայում անց է կացվում կանանց բասկետբոլի մրցաշարը, որին մասնակցում էին Անգլիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի թիմերը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: