Հանրագիտարան

Սուրբ Թոմասի օր (Հոլանդիա)

Հոլանդիայում դեկտեմբերի 21-ին նշվում է Սուրբ Թոմասի օրը: Այդ օրը Սուրբ Ծննդյան տոներից առաջ դպրոցներում վերջին դասի օրն է: Այն «ամենամութ օրն» է համարվում, որովհետև դպրոցներում այդ օրվան առնչվող մի շատ հետաքրքիր ավանդույթ կա՝ դեկտեմբերի 21-ին աշակերտները փորձում են որքան հնարավոր է շուտ դպրոց հասնել:

Դասարան մտնող յուրաքանչյուր աշակերտ գրատախտակի վրա գրում է իր անունը, իսկ այն աշակերտը, որն իր անունն ամենավերջինն է գրում գրատախտակին, այդ օրը դասարանցիները «հոգնեցնում են» «քնկոտ Թոմաս-ով»:

 

Նույնիսկ ուսուցիչներն են խուսափում այդ օրն ուշանալուց: Սովորաբար այդ օրն ավարտվում են Սուրբ Ծննդյան համար արվող բոլոր պատրաստությունները, քանի որ, ըստ ավանդական նախապաշարման`   Սուրբ Ծնունդը գալիս է սուրբ Թոմասի հետ միասին:

 

Բացի այդ, դեկտեմբերի 21-ը տարվա «ամենամութ օր»-ն է համարվում նաև մեկ այլ պատճառով`   դեկտեմբերի 21-ի գիշերը տարվա ամենաերկար գիշերն է: Հոլանդիայում այն անվանում են նաև «2 հացի գիշեր»: Հենց այդ գիշեր են թխում սուրբծննդյան աստղաձև սև հացը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: