Առողջապահություն

Ինչպես ընտրել մանկական կոշիկ

Փոքրիկի համար կոշիկ ընտրելն ամենակարևոր առաջադրանքներից մեկն է մայրիկների համար, չէ՞ որ հենց առաջին մանկական կոշիկները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ոտնաթաթի կառուցվածքի ու քայլվածքի ձևավորման վրա:

Առաջին կոշիկները երեխայի համար պետք է գնել, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնին. սա է խորհուրդ տալիս մանկաբույժների մեծամասնությունը: Եթե երեխան դեռ չի քայլում, կոշիկներին հրաշալի կփոխարինեն փափուջիկները՝ առանց ցավեցնելու և հոգնեցնելու նրանց փոքրիկ ոտքերը:

Բայց եթե արդեն եկել է ժամանակը, ուրեմն հարկավոր է ընտրել և գնել ճիշտ ու հարմարավետ մանկական կոշիկ: Երեխայի համար կոշիկ մի գնեք`   առանց այն փորձելու նրա ոտքերի վրա: Փորձելիս ստուգեք, որ կոշիկի ծայրի և փոքրիկի բութ մատի միջև մոտ 1սմ ազատ տեղ մնա, որպեսզի ոտքն ազատ շարժվի կոշիկի մեջ:

 

Բացի այդ, մի մոռացեք, որ փոքրիկ երեխաները շատ արագ են մեծանում: Կոշիկը փորձելիս երեխային քայլեցրեք և կզգաք՝ արդյոք նա իրեն հարմար է զգում այդ կոշիկի մեջ, իսկ հանելուց հետո ուշադիր զննեք և համոզվեք, որ կոշիկը չի սեղմել ու չի կարմրացրել փոքրիկի ոտքը: 

 

Կոշիկի ետին մասը պետք է ավելի հաստ լինի, քան մնացած հատվածները, որովհետև հենց այս հատվածն է որպես հենարան ծառայում փոքրիկի քայլելու ընթացքում: Եվ, իհարկե, խորհուրդ է տրվում գնել կոշիկ բնական նյութերից, որպեսզի երեխայի ոտքը կարողանա «շնչել»:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: