Հանրագիտարան

Թագադրվեց Հենրի 2-րդը

1154թ. դեկտեմբերի 19-ին Վեստմինստերյան աբբայությունում (Լոնդոն) թագադրվեց Հենրի 2-րդը: Նա մայրական կողմից Վիլհլեմ Պայքարողի ծոռն էր, որի դինաստիան Անգլիային 14 թագավոր է տվել:

Անգլիական թագը Հենրի 2-րդն ստացել է իր մորից`   Մաթիլդա թագուհուց: Հենրի 2-րդի հայրը`   Գոթֆրիդ Գեղեցիկը, Ֆրանսիայի արևմուտքում հսկայական ժառանգություն էր կուտակել որդու համար: Հենրին 35 տարի գահակալեց Անգլիայում:

 

Այդ ընթացքում նա կարողացավ վերջ դնել բարոնական հալածանքներին, ստեղծեց կանոնավոր բանակ, վերահաստատեց երկրի սահմանները`   ընդլայնելով դրանք դեպի Շոտլանդիայի հարավ, ինչպես նաև ստեղծեց համազգային դատական համակարգ:

 

Բայց 1180-ականներից թագավորական ընտանիքում գժտություններ սկսվեցին, որի գլխավոր մեղավորը թագավորի երկրորդ որդին էր`   Ռիչարդը: Չկարողանալով հարթել համառ որդիների միջև սկիզբ առած վեճը՝ արդեն հիվանդ Հենրի 2-րդն այսպես ասաց որդիներին՝ «Թող լինի այն, ինչ լինելու է: Ինձ համար արդեն միևնույն է»:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: