Առողջապահություն

Կոնֆետներ, որոնք կանխում են կարիեսը

Գիտնականներին հաջողվել է մշակել առանց շաքարի պարունակության այնպիսի կոնֆետներ, որոնք պայքարում են կարիեսի դեմ:

Կոնֆետները պարունակում են յուրատեսակ «Lactobacillus paracase» բակտերիաներ, որոնք, կպչելով բերանի խոռոչում առկա վնասակար բակտերիաներին, ոչնչացնում են դրանք և իջեցնում են կարիեսի առաջացման հավանականությունը: Հայտնի է, որ սնվելուց հետո ատամների մակերեսին առաջացած բակտերիաներն սկսում են թթու արտադրել, որն էլ հենց վնասում է ատամի էմալը:

Մեզ հայտնի վտանգավոր բակտերիաներից ամենատարածվածը «Mutans streptococci»-ն է: Կոնֆետներում պարունակվող «Lactobacillus paracasei» բակտերիան իջեցնում է ատամների էմալը քայքայող այս պաթոգենի խտությունը և պարզապես չի թողնում, որ պաթոգենն ամրանա ատամի էմալի վրա:

Կոնֆետներն արդեն իսկ հաջողությամբ փորձարկվել են կամավորների վրա և ապացուցել իրենց արդյունավետությունը: Հարկ է նշել, որ հետազոտության ընթացքում կամավորիներին արգելվել էր լվանալ ատամները, ողողել բերանի խոռոչը, խմել սուրճ, թեյ կամ պրոբիոտիկներ, որպեսզի հետազոտության տվյալները հնարավորինս հավաստի լինեն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: