Հանրագիտարան

ԱՄՆ-ում ընդունվեց օրենք ստրկության վերացման մասին

Հյուսիսում ստրկատերերի դեմ տարած հաղթանակը, հարավում 1861-1865թթ. Քաղաքացիական պատերազմի հաղթանակն ԱՄՆ-ի ողջ տարածքում վերջ դրեցին ստրկությանը:

Պատերազմի ընթացքում նախագահ Լինքոլնը մի քանի հեղափոխական-դեմոկրատական ռեֆորմներ ընդունեց: 1865թ. դեկտեմբերի 18-ին ընդունվեց թվով 13-րդ ուղղումն ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ, ըստ որի՝ վերջ տրվեց ստրկությանը:

 

Տարբեր պատճառներով, սակայն, ԱՄՆ-ում մինչև 19-րդ դարի վերջերը շարունակվեց ստրկությունը: Այն վերջնականապես դադարեց գոյություն ունենալ 1886թ. Կուբայում և 1888թ. Բրազիլիայում:

 

 Ի դեպ, ստրկության և ստրկատերերի գոյության արգելման մասին որոշումն ընդունվել է 1926թ. Ազգերի լիգայի  համաժողովում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: