Հանրագիտարան

Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օր

Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետը հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների համար նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն`   Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր:

Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Հակոբն իր քրոջ՝ Սակդենի հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը և դառնում ճգնավոր:

 

Հետո Մծբինում հանդիպում է Մարուգե ճգնավորին, որը հռչակված էր իր սրբակենցաղությամբ: Ըստ ավանդության՝ Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որը բուժիչ և հրաշագործ հատկություններ է ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:

 

Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը`   մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: