Հանրագիտարան

Էսկալադ (Փառատոն Ժնևում)

Էսկալադ (L'Escalade) գեղեցիկ պատմական տոն է, որն ամեն տարի ձմռան սկզբին անցկացվում է Ժնևում: Տոնը նշվում է դեկտեմբերի 11-ին և հաջորդող երկու օրը:

Այս փառատոնը նվիրված է Սավոյ դքսի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ տարած հաղթանակին: Ըստ պատմագիրների տվյալների`   1602թ. Սավոյի դուքս Էմանուել Շառլը հանկարծակի հարձակվում է Ժնևի հարուստ դքսություններից մեկի վրա, որպեսզի գրավի այն:

 

Հարձակման ժամանակ քաղաքի բնակիչները միահամուռ ուժերով կարողանում են ետ մղել թշնամու հարձակումը: Այդ օրվանից հետո՝ դեկտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին քաղաքի բնակիչները նշում են ամենակարևոր և սիրված տոներից մեկը:

 

Տոնի ժամանակ քաղաքում անցկացվում են մի շարք միջոցառումներ, իսկ տոնը կոչվում է «Էսկալադ», որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «աստիճաններով վերև բարձրանալ»: Սա մի փառատոն է, որին մասնակցում է ողջ բնակչությունը`   համապատասխան տոնական կոստյումներ հագած:

 

Միջոցառման կուլմինացիան միջնադարյան զինվորական կոստյումներ հագած, ջահերով զինված զորքի զորահանդեսն է քաղաքի կենտրոնում: Տոնի ավարտին վառվում է ավանդական հսկա խարույկը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: