Հանրագիտարան

Մեծ Բրիտանիայում հիմնադրվեց «Սեղանի թենիսի ասոցիացիա»-ն

Սեղանի թենիսի առաջացման ակունքներում կանգնած են անգլիացի զինվորները, որոնք ծառայում էին Հնդկաստանում կամ Հարավային Աֆրիկայում: Ձեռնաթիակի փոխարեն նրանք օգտագործում էին սիգարի տուփեր, գնդակի փոխարեն՝ շշի խցաններ, իսկ ցանցի փոխարեն խաղասեղանին գրքեր էին շարում:

Խաղի հետագա զարգացման գործում ամենամեծ ներդրումն ունեցել է անգլիացի Ջեյմս Գիբը: Այդ ժամանակ սեղանի թենիսը հաճախ անվանում էին «պինգ-պոնգ» (ձեռնաթիակի և գնդակի հարվածի ժամանակ լսվող ձայնի նմանությամբ):

 

1901թ. Ջեյմսի «Ջոն Ժակ և որդիներ» ընկերությունը պաշտոնապես ամրագրեց այս ապրանքային անունը և դրա շահագործման հեղինակային իրավունքները հանձնեց «Փարքեր եղբայրներ» ընկերությանը, որն էլ անմիջապես սկսեց զբաղվել խաղի զարգացմամբ:

 

Կարճ ժամանակում «պինգ-պոնգ»-ը շատ հայտնի խաղ է դառնում: 1901թ. դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրվում է «Սեղանի թենիսի ասոցիացիա»-ն:

 

Անցյալ դարի սկզբներից խաղի կանոններն առավել բարդ դարձան: 20-րդ դ. շրջազգեստ հագած կանանց և կոստյում հագած տղամարդկանց չէր թույլատրվում «պինգ-պոնգ» խաղալ: 1920-ականներից խաղն Անգլիայում սկսում է զարթոնք ապրել:

 

Նույն ժամանակաշրջանում եվրոպական տարբեր երկրներում ստեղծվում են «Սեղանի թենիսի ազգային ասոցիացիա»-ներ: 1927թ. Լոնդոնում տեղի է ունենում սեղանի թենիսի առաջին առաջնությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: