Առողջապահություն

Քունը «մաքրում է» ուղեղը թունավոր նյութերից

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ուղեղը «մաքրվում է» հիմնականում քնած ժամանակ: Նրանք հայտնաբերել են, որ քնի ժամանակ նեյրոնները չափերով փոքրանում են, իսկ դրանց արանքները մեծանում և լցվում են ողնուղեղային հեղուկով:

"Science" ամսագրում հրապարակված մի հոդված կա այն մասին, որ թույներից մաքրման այս գործընթացի խախտումը կարող է հանգեցնել ուղեղի մի շարք հիվանդությունների առաջացմանը:

Գաղտնիք չէ, որ քունը շատ կարևոր դեր է խաղում հիշողության ձևավորման և տեղեկատվության մշակման հարցում: Չնայած այս ամենին՝ Ռոչեստերի գիտնականները հավաստիացնում են, որ քնի կարևոր ֆունկցիաներից է նաև ուղեղի մաքրումը թունավոր նյութերից:
 
Ուղեղն ունի սահմանափակ քանակով էներգիա, և ենթադրվում է, որ այն պետք է ընտրություն կատարի արթուն մնալու կամ քնի (մաքրման) միջև: Ուղեղը մաքրում է մի համակարգ, որը կոչել են գլիմֆատիկ համակարգ: Քնի ժամանակ այն ակտիվանում է մոտ 10 անգամ:
 
Գիտնականների հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվել է, որ ուժեղացնելով ողնուղեղային հեղուկի շրջանառությունը, գլիմֆատիկ համակարգն օգնում է ուղեղին ազատվել օրվա ընթացքում կուտակված թունավոր նյութերից: Ցավոք, այս համակարգը գործում է բացառապես քնի ժամանակ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: