Հանրագիտարան

Արուս Ասրյան

1904թ. դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի Սանահին գյուղում է ծնվել դերասանուհի Արուս Ասրյանը: Նա եղել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը: Պատանեկությունն անցել է Թիֆլիսում: 1922թ., երբ դերասանուհի Օլգա Մայսուրյանը դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում մեկնել ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով:

1929թ. հրավիրվել է Գյումրու նորաստեղծ թատրոն, որտեղ խաղացել է Շողակաթի դերը Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Այնուհետև Աճեմյանի բեմադրած Գոգոլի «Հյուրանոցի տիրուհին» պիեսում հանդես է եկել Միրանդոլինայի դերով: 

 

1940թ. հրավիրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ ստեղծել է լավագույն կերպարներ, որոնցից փայլել են հատկապես մայրերի և մամիկների կերպարները: Կերտել է մոտավորապես 250 դեր:
 
Հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում: 1938թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել «Քաջ Նազարը» ֆիլմում, որտեղ կերտել է Ուստիանի դերը, 1940թ.`    «Դավիթ Բեկ» ֆիլմում, որտեղ էլ մարմնավորել է սևամորթ աղախնի`   Զեյնաբի դերը:
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և այլ մեդալներով: 1945թ. արժանացել է ՀԽՍՀ, 1972թ.`   ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում՝ 1987թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: