Հանրագիտարան

Հաստատվեց Եվրոպայի խորհրդի դրոշը

1955թ. դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատեց կազմակերպության դրոշը: Դրոշի ստեղծման համար հայտարարված մրցույթին մասնակցել են բազմաթիվ նկարիչներ, որոնցից հաղթող է ճանաչվել Եվրոպական խորհրդի աշխատակիցներից մեկը՝ Ա. Հենցը:

Եվրոպայի խորհրդի դրոշն ուղղանկյունաձև պաստառ է, որի կապույտ ֆոնի վրա տասներկու ոսկեգույն աստղերից կազմված շրջան է պատկերված:

 

Շրջանը խորհրդանշում է Եվրոպայի ժողովուրդների միությունը: Աստղերի թիվն անփոփոխ է. տասներկու թիվը կատարելություն է խորհրդանշում:

 

1955թ. ընտրվելով որպես Եվրոպայի խորհրդի պաշտոնական խորհրդանիշ՝ Եվրոպայի դրոշն ավելի ուշ`   1986թ., ընդունվեց նաև Եվրոպական հանրության կողմից:

 

Նկարը՝ Forbes.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: