Առողջապահություն

Ինչո՞վ է բացատրվում գրիպի վիրուսի սեզոնայնությունը

Բոլորիս հայտնի է, որ գրիպի վիրուսի ակտիվությունը պայմանավորված է եղանակային սեզոնով: Հիվանդության պիկը լինում է աշնանը և ձմռանը, արևադարձային երկրներում`   անձրևների ժամանակ: Վիրջինիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների շնորհիվ պարզ է դարձել վիրուսի սեզոնայնության պատճառը:
Նրանք հետազոտել են տվյալ վիրուսի տարածման և գոյատևման հավանականությունը տարբեր խոնավության պայմաններում:
 
Հայտնաբերվել է, որ վիրուսի կենսունակությունն առավել բարձր է, երբ հարաբերական խոնավությունը մոտ է 100%-ի կամ ցածր 50%-ից:
 
Դրանով է բացատրվում վիրուսի կենսունակության պահպանումը մարդու քթի լորձաթաղանթում և արտաքին միջավայրի տարբեր վայրերում`   կախված սեզոնից:
 
Խոնավությունն ազդում է տվյալ հեղուկի բաղադրության վրա: Բացի խոնավությունից, նշանակություն ունի հեղուկի կազմի մեջ մտնող աղերի և սպիտակուցների հարաբերությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: