Հանրագիտարան

«Ֆանտաստիկ սիմֆոնիա»-ի կատարումը

1830թ. դեկտեմբերի 5-ին Փարիզի կոնսերվատորիայում տեղի ունեցած համերգի ժամանակ առաջին անգամ հնչեց Հեկտոր Լուի Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիա»-ն:
Սիմֆոնիան բաղկացած է հինգ մասից:
Այն համաշխարհային երաժշտական գլուխգործոցներից է, որով նոր էջ բացվեց երաժշտական գրականության պատմության մեջ:
 
Սիմֆոնիայի սյուժեն վերցված էր կոմպոզիտորի կյանքից`   ռոմանտիկ պատմություն նրա և անգլիացի դրամատիկ դերասանուհի Հենրիետի Սմիթսոնի մասին:
 
Պրեմիերայից հետո 27-ամյա կոմպոզիտորը նամակով հայտնում է իր ընկերոջը, որ սիմֆոնիան իրեն մեծ հաջողություն և ճանաչում պարգևեց:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: