Հանրագիտարան

Ժերար Ֆիլիպ

1922թ. դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում ծնվել է դերասան Ժերար Ֆիլիպը: 19 տարեկան հասակում Նիս քաղաքում կայացել է նրա նորամուտը թատրոն, որից հետո դերասանական հաջողություններն ու ճանաչումը հաջորդել են իրար: 1944թ. կինոյում`   «Փոքրիկ առափնյա ծաղիկները» ֆիլմում, նա խաղացել է իր առաջին դերը:
Դերասանը մահացել է 1959թ.: Ամեն տարի Ռամաթյուելում, որտեղ նա թաղված է, անցկացվում է թատերական փառատոն`   նրա հիշատակին նվիրված:
 
1955թ. կինոյի 100-ամյակի առթիվ ֆրանսիական կառավարությունը թողարկել է Ժերար Ֆիլիպի պատկերով թղթադրամներ:
 
Նա խաղացել է մի շարք սիրված ֆիլմերում`   «Սատանայի գեղեցկությունը», «Կարուսել», «Կյանքը երկուսով» և այլն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: