Հանրագիտարան

Արտադրվեց «Մոսկվիչ-400»-ը

1946թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում արտադրվեց առաջին մարդատար ավտոմեքենան`   «Մոսկվիչ-400»-ը: Մեքենան չորստեղանի էր և ընթանում էր 90կմ/ժ արագությամբ: Այն գերմանական «Օփել K38»-ի գրեթե կրկնօրինակն էր:
«Մոսկվիչ»-ի արտադրության նախաձեռնողն Ի. Ստալինն էր, ում դեռևս պատերազմից առաջ շատ էր դուր եկել գերմանական արտադրության այդ մեքենան:
 
1945թ. պատերազմի ավարտից անմիջապես հետո Գերմանիայի օկուպացված տարածքներից Մոսկվա տեղափոխեցին «Օփել»-ի արտադրության համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու փաստաթղթերը:
 
Դրանց հիման վրա էլ «ծնվեց» բոլորին քաջ հայտնի «Մոսկվիչ»-ը: 1947թ. Մոսկվայում արդեն սկսվեց «Մոսկվիչ-400»-ի սերիական արտադրությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: