Առողջապահություն

Ինչպես են երեխաներն ընկալում երազները

Փոքրահասակ երեխաներն սկզբնական շրջանում չեն տարբերում երազներն իրականությունից, այդ պատճառով էլ վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ երեխան չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:
Հետևապես, մի´ ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի´ փակեք, եթե նա վախենում է կամ, եթե  քնելու է նոր անկողնում: Երեխան մղձավանջային երազ կարող է տեսնել այն ժամանակ, երբ հիվանդ է և բարձր ջերմություն ունի: Մղձավանջային երազից վախեցած երեխան՝ քնից վեր է թռչում աղմկելով, և դա ազդանշան է, որ ինչ-որ բան այնպես չէ փոքրիկի հետ:
 
Եթե երեխան առողջ է, ապա մղձավանջային երազ տեսնելու պատճառը պետք է փնտրել նրա շրջապատում: Հնարավոր է, որ փոքրիկը նայում է իր տարիքին չհամապատասխանող մուլտֆիլմեր և վախենում է, կամ ընտանիքում կա վեճ, և երեխան ակամա դարձել է ծնողների վեճի վկան: Հարկավոր է այս ամենից հետևություն անել:
 
Հաճախ գիշերային մղձավանջի պատճառը կարող է լինել վախը: Որոշ ծնողներ երեխաներին դաստիարակում են ոչ ընդունելի սկզբունքներով, օրինակ՝ «Եթե չքնես, կգա Վհուկ պառավը և քեզ վառարանը կնետի» կամ վախեցնում են ինչ-որ «Մեշոկ պապիկ»-ով, որն իր հետ տանում է անկարգ երեխաներին, կամ այլ միֆական կերպարներով:
 
Անգամ, եթե միտումնավոր չեն վախեցնում, երեխային զարմացնելու համար հեքիաթների բացասական հերոսներին այնքան գունեղ և սարսափելի են ներկայացնում, որ դա ևս կարող է երեխայի համար վախի պատճառ դառնալ:
 
Հեքիաթներ պատմելիս փորձեք սարսափելի կերպարները  ներկայացնել մեղմ և հումորով կամ փորձեք միասին ծիծաղել վհուկների ու կախարդների վրա: Փոքրիկի վրա զայրանալը և ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը, վատացնում նրա հոգեվիճակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: