Հանրագիտարան

Կայացավ Չայկովսկու դաշնամուրային կոնցերտի պրեմիերան

Իր դաշնամուրային առաջին կոնցերտը Չայկովսկին գրել է 1874-1875թթ.: Այդ ստեղծագործությունը մինչև օրս համաշխարհային երաժշտական գրականության մեջ ամենահայտնիներից է:

Ի սկզբանե Չայկովսկին այն գրել էր կոմպոզիտոր և դաշնակահար Ն. Ռուբինշտեյնի համար, որն էլ պետք է լիներ նրա կոնցերտի առաջին կատարողը, սակայն Ռուբինշտեյնը հրաժարվում է այն կատարել՝ պատճառաբանելով, որ դա շատ բարդ ստեղծագործություն է և ոչ ոքի պետք չէ:

 

Չայկովսկին սկզբունքորեն հրաժարվում է որևէ բան փոփոխել ստեղծագործության մեջ և դրա ձեռագիր տարբերակն ուղարկում է գերմանացի դիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր Հանս ֆոն Բյուլովին, որն էլ սիրով համաձայնում է այն կատարել:
 
Չայկովսկու կոնցերտի մոսկովյան պրեմիերան կայացել է 1875թ. դեկտեմբերի 3-ին հենց Ռուբինշտեյնի դիրիժորությամբ, որն արդեն փոխել էր իր վերաբերմունքն ստեղծագործության նկատմամբ: Դեռևս Չայկովսկու կենդանության օրոք նրա կոնցերտը մեծ հռչակ էր վայելում և մեկ անգամ չէ, որ հնչել էր միջազգային բեմերից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: