Հանրագիտարան

Ջորջ Բայրոնը մեկնեց Վենետիկ` հայոց լեզու սովերելու

1816թ.-ի դեկտեմբերի 2-ին 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենանշանավոր ներկայացուցիչ, հայագետ Ջորջ Բայրոնը գնաց Վենետիկ`   հայոց լեզու սովերելու և հայ գրականությանը ծանոթանալու:
Վենետիկում ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործիչների հետ, հայոց լեզու և պատմություն ուսումնասիրելու նպատակով կանոնավոր այցելել է Սբ. Ղազար կղզի: Նրան ուսուցանել է ականավոր գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանը:
 
Բայրոնը նրա հետ հրատարակել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, որտեղ նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, որտեղ արծարծել է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծերից ազատագրելու խնդիրները: 
 
Հայերենից անգլերեն է թարգմանել երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: