Հանրագիտարան

Այրվեց Լոնդոնի Ապակե ապարանքը

1851թ. աշխարհում առաջին միջազգային ցուցահանդեսի համար Լոնդոնում մետաղից ու ապակուց կառուցվեց Ապակե ապարանք: Ապարանքն այնքան մեծ էր, որ այնտեղ միանգամից կարող էր տեղավորվել ավելի քան 140.000 այցելու:
Չնայած իր մեծ մասշտաբներին՝ ապարանքն այնպես էր կառուցված, որ հեշտությամբ հնարավոր էր մասնատել և մի տեղից մեկ այլ տեղ փոխադրել: Ցուցահանդեսից հետո քաղաքային իշխանությունը, ապարանքը մասնատելով, այն տեղափոխեց Լոնդոնի հարավային մաս:
 
Ցավալին այն է, որ Ապակե ապարանքը կարողացավ դիմակայել Առաջին համաշխարհային պատերազմի ծանր օրերին, իսկ 1936թ. նոյեմբերի 30-ին այրվեց: Հրդեհի ստույգ պատճառն այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Ապարանքի ոչ կատարյալ ջրամատակարարման համակարգի պատճառով հնարավոր չեղավ մարել կրակը:
 
Երբ հրշեջները ժամանեցին, ապարանքն արդեն ամբողջությամբ հրի ճիրաններում էր: Ավելի քան 1000 մարդ է մասնակցել Ապակե ապարանքի հրդեհաշիջման աշխատանքներին, բայց ապարդյուն. առավոտյան հսկա ապարանքի տեղում կանգուն էր մնացել ընդամենը 2 կամար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: