Հանրագիտարան

Ալֆրեդ Նոբելն ստորագրեց իր կտակի վերջին տարբերակը

1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում Ալֆրեդ Նոբելն ստորագրեց իր կտակի վերջնական տարբերակը, ըստ որի`   իր կարողության հիմնական մասով պետք է ստեղծվեր ֆոնդ, որը կտրամադրեր մրցանակներ այն մարդկանց, որոնք ինչ-որ քայլ կանեին գիտության տարբեր բնագավառներում:
Գիտության բնագավառում մրցանակները պետք է տրվեին Շվեդիայում: Այդ կտակից է սկիզբ առնում Նոբելյան մրցանակի պատմությունը, որի ֆոնդը կազմում էր 31 միլիոն կրոն:
 
Ի դեպ, ֆոնդ բացելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ մի թերթում Նոբելը տեսել է «Մահ վաճառողը մահացած է» արտահայտությունը:
 
Նրա մոտ ցանկություն է առաջացել հիշվել իր մահից հետո`   որևէ կերպ օգտակար լինելով հասարակությանը նույնիսկ հետմահու:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: