Հանրագիտարան

Ծնվեց «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման միտքը

Թեև «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդումն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1964թ.-ի սեպտեմբերի 1-ին, բայց հաղորդման պատմության մեջ մեծ նշանակություն ունի նաև 1963թ.-ի նոյեմբերի 26-ը:
Այսպիսի հաղորդում ստեղծելու միտքը պատկանում է Վալենտինա Ֆյոդորովային, որը, աշխատանքային գործուղման ընթացքում այցելելով ԳԴՀ, դիտում է փոքրիկ հողե մարդուկի մասին մուլտսերիալը:
 
Ի սկզբանե միտքը եղել է այսպիսին`   յուրաքանչյուր գիշեր հեռուստաեթերից երեխաների համար պետք է հեքիաթ հնչեր: Հաղորդման համար բազմաթիվ նախնական անվանումներ էին առաջարկվել, ինչպես օրինակ`   «Երեկոյան հեքիաթ», «Կախարդական մարդուկ Տիկ-տակի տանը» և այլն:
 
Նախնական շրջանում տեխնիկական հնարավորություն չկար հաղորդումը ձայնագրելու, ինչի պատճառով հաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերով և այն էլ նկարված անիմացիոն պատկերների տեսքով, որոնց համընթաց հնչում էր հաղորդավարի ձայնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: